KARE Room Designer Հավելված - KARE Armenia

KARE Room Designer Հավելված

19. August 2019

Դուք շաբաթներով սպասում եք ձեր բազմոցի առաքմանը իսկ երբ այն բերում են պարզվում է, որ չի համապատասխանում ձեր տան ինտերիերին կամ շատ ավելի մեծ է քան պատկերացնում էիք, իհարկե այն այնքան էլ մեծ չէր երևում ցուցասրահում։ Իհարկե դուք ամեն ինչ նախապես չափել էիք։ Հարց է առաջանում։ Ի՞նչ անել այս դեպքում։ Պահե՞լ չնայած անհամապատասխանությանը, թե՞ հետ ուղարկել։

Բարեբախտաբար լուծումն արդեն գտնված է 

Kare Room Designer հավելվածի միջոցով կարող եք մեր կահույքը տեսնել ձեր սեփական պատերի ներսում։ Ներբեռնելով մեր հավելվածը, iPhone-ի կամ iPad-ի միջոցով այսուհետ կարող եք տեղադրել կահույքը, լամպերը, աքսեսուարները իրատեսական 3D սենյակում:

Խաղ ոճաբանների և ոչ միայն նրանց համար

Ճիշտ Pokemon Go խաղի նման Kare Room Designer հավելվածը համատեղում է վիրտուալ իրերը ձեր տան իրական միջավայրի հետ։ Արդյո՞ք այդ գերժամանակակից թագավորական կապույտ թավշյա բազկաթոռը լավ համընկնում կլինի ձեր սեփական բազմոցի հետ, որն այնքան սիրում եք։ Արդյո՞ք այդ աթոռները համապատասխանում են այն ճաշասեղանին և արդյո՞ք այս լամպը կարող է փոխել տան այն անկյունը, որի հետ երկար ժամանակ փորձում էիք ինչ որ բան անել։ Ներբեռնեք և փորձեք ինքներդ։

Մեր ոճաբանները հասանելի են

“Քայլելու” ռեժիմը թույլ է տալիս տեղաշարժվել սենյակում տեսնելու ձեր իսկ կահավորած սենյակը տարբեր անկյուններից։ Իսկ երբ արդեն վերջացրել եք կահավորանքը, կարող եք ավելացնել ձեր ընտրած իրերը զամբյուղի մեջ ուղարկելով այն ձեր տարածաշրջանում գտնվող մեր մասնաճյուղերից մեկը։

Եթե ցանկանում եք ինտերիերի նախագծման վերաբերյալ մասնագիտական անվճար խորհրդատվություն ստանալ, հավելվածի միջոցով ձեր ձևավորած ինտերիերը կարող եք ուղարկել մեր մասնագետներին։

 

Հավելվածը կարող եք անվճար ներբեռնել App Store-ից։ Ձևավորեք ձեր ինտերիերը Kare Room Designer հավելվածի միջոցով։