Խնամքի խորհուրդներ - KARE Armenia

Խնամքի խորհուրդներ

Մեր օգտակար խորհուրդները կոգնեն ձեզ վայելել KARE արտադրանքը  երկար տարիներ:

Ընդհանուր առաջարկություններ փայտե և կաշվե կահույքի խնամքի վերաբերյալ:

  • Խոնավությունն ու սենյակի ջերմաստիճանը էական ազդեցություն ունեն փայտե և կաշվե արտադրանքի ծառայության ժամկետի վրա:Խոնավության իդեալական պայմաններ են 50-60% 20° սենյակի ջերմաստիճանի պայմաններում:Այս պայմաններում փայտը չի լայնանում և չի չորանում,հետեվաբար չեն առաջանում ճաքեր:Ամեն դեպքում բնակարանը կամ տունը լաբորատորյա չէ,որտեղ պայմանները միշտ միևնույնն են կամ ջերմաստիճանի և խոնավության տատանումները բացակայում են:Տարվա յուրաքանչյուր եղանակին հնարավոր են օդի ջերմաստիճանի և խոնավության էական փոփոխություններ և դա նորմալ երևույթ է:Այդ պատճառով տարածքը օդափոխելու ժամանակ անհրաժեշտ է մտածել ոչ միայն սեփական բարորության,այլ նաև կահույքի մասին,որին անհրաժեշտ են շրջակա միջավայրի կայուն կլիմայական պայմաններ:
  • Կարևոր է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից,որոնց ազդեցությունը վաղ թե ուշ կարող է հանգեցնել փայտի,լաքի,կտորի կամ կաշվի վնասմանը:Այդ պատճառով պետք է խուսափել կահույքը արևի ուղիղ ճառագայթների տակ դնելուց:Բայց եթե այնուամենայնիվ կահույքը ենթարկվում է արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը,այն կարելի է պաշտպանել շտոռների կամ վարագույրների միջոցով:Անհրաժեշտ է փակել շտոռները արևի ինտենսիվ ճառագայթման ժամանակ:Արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվող կահույքի մակերեսի վրա անցանկալի հետքերից խուսափելու համար առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում անհրաժեշտ է խուսափել վերջինիս վրա իրեր տեղադրելուց:Ի դեպ փշատերևի փայտը հատկապես զգայուն է լույսի նկատմամբ:
  • Կահույքը միշտ պետք է գտնվի կենտրոնական ջեռուցման համակարգից,օդափոխության և ջեռուցման այլ համակարգերից անհրաժեշտ հեռավորության վրա:
  • Բոլոր մաքրող և փայլեցնող միջոցները անհրաժեշտ է նախ փորձել կահույքի փոքրիկ,չերևացող հատվածի վրա,հետո միայն կիրառել: